5 իրանցու մահապատժի են դատապարտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իրանի դատական իշխանությունները կախաղանի միջոցով մահապատժի դատավճիռ են կայացրել 5 մարդու նկատմամբ, ում ներկայացված՝ ոսկյա իրերի գողության վերաբերյալ մեղադրանքը հաստատվել է, հաղորդում “Ինտերֆաքս”՝ հղում կատարելով Իրանի Սպահան քաղաքի դատախազ Մոհամեդ Ռեզա Հաբիբիին:Դատապարտյալներին “Ալլահի թշնամի” են անվանել, որը նշանակում է մահապատիժ: Դատավճիռը կարող է վիճարկվել Իրանի գերագույն դատարանում:Նույն մեղադրանքով՝ ոսկյա զարդերի գողություն, նախորդ մահապատիժը տեղի էր ունեցել 2010 թվականին, որբ կախել էին Իրանի 7 քաղաքացիների:




Լրահոս