
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական պատվիրակությունը ապրիլի 11-ին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան` դիտարկելու խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը: ԵԽԽՎ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեք հոգանոց պատվիրակությունը ղեկավարում է բարոնուհի Նիքոլսոնը, պատվիրակության կազմում լեհ եւ բրիտանացի խորհրդարանականներ են:Պատվիրակությունը Երեւանում հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի, ԿԸՀ Տիգրան Մուկուչյանի, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների հետ: