ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ արտաքին ակտիվները կազմել են 1 970 266 389.98 ԱՄՆ դոլար, որոնցից 1 970 266 051.51 ԱՄՆ դոլարը միջազգային պահուստներ (համախառն արտաքին ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով): Միևնույն ժամանակ զուտ արտաքին ակտիվները կազմել են 1 340 269 922.66 դոլար, որոնցից 1 340 269 584.19 ԱՄՆ դոլարը ազատ փոխարկելի արժույթով:
Այս տարվա երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ արտաքին ակտիվները կազմել են 1 784 005 019.16 ԱՄՆ դոլար, որոնցից 1 784 004 686.76 ԱՄՆ դոլարը միջազգային պահուստներ (համախառն արտաքին ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով): Միևնույն ժամանակ զուտ արտաքին ակտիվները կազմել են 1 168 942 658.62 դոլար, որոնցից 1 168 942 326.22 ԱՄՆ դոլարը ազատ փոխարկելի արժույթով:
Այսպիսով, այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ արտաքին ակտիվները կտրճատվել են 186.26 մլն ԱՄՆ դոլարով, միջազգային պահուստները՝ նույնպես 186.26 մլն դոլարով, իսկ զուտ արտաքին ակտիվները՝ 171.32 մլն դոլարով: