Հյուսիսային պողոտայի շինարարությունը չի ավարտվում: Ավելին, այն խոստանում է դառնալ դարի կառույցը, քանի որ, ինչպես armlur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, այստեղ աշխատանքների ավարտին դեռ շատ ժամանակ կա:
Համեմատաբար մարդաշատ այս տարածքում սովորաբար անցորդների պակաս չի լինում, բայց մեր լուսանկարները փաստում են, որ կեղտից ու շինարարական փոշուց խուսափող մարդիկ այլևս այդ պողոտայով չեն անցնում, իսկ շրջակայքի խանութներ կարելի է մուտք գործել միայն ատլետիկ ցատկերի միջոցով:
Մայթ, աստիճան երևույթներն այստեղ բառի բուն իմաստով հողին են հավասարեցվել՝ մեծ անջրպետներ ստեղծելով խանութների մուտքերի և անցորդների միջև: