Արծաթե մեդալ՝ պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանջինգ քաղաքում տեղի է ունենում պատանեկան  2-րդ օլիմպիական խաղերը, որին մասնակցում է 14 հայ մարզիկ, այդ թվում՝ հրաձիգներ Զավեն Իգիթյանն ու Հրաչիկ Բաբայանը: Նրանք խաղերին  մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ:

Օգոստոսի 18-ին օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց վարժությունում Զավեն Իգիթյանը գրավել է 5-րդ տեղը:

Այսօր՝ օգոստոսի 20-ին մրցասպարեզ է դուրս եկել 18-ամյա Հրաչիկ Բաբայանը և գրանցել բարձր արդյունքեր: Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաների մրցաձևում նախ հաղթահարել է որակավորման փուլի արգելքը, խոցելով 624,8 միավոր, գրանցել 2-րդ բարձր արդյունքը: Վերջինիս մասնակցել են 20 երկրի պատանի հրաձիգներ: Որակավորման փուլում առաջատարներն այսպիսի արդյունքեր են գրանցել՝

1.Հաորան Յանգ, Չինաստան՝ 629,4 միավոր

2. Հրաչիկ Բաբայան, Հայաստան՝ 624,8

3. Իշտվան Փենի, Հունգարիա՝ 624,2

4. Շաո-Չուան Լու, Տայպեյ՝ 623.5

5. Անդրիջա Միլոնանօվիչ, Սերբիա՝ 615.4

6 Մարկո Սուպպինի, Իտալիա՝ 614.9

7. Ժոզե Սանտոս Վալդես Մարտինեզ, Մեքսիկա՝ 614.8

8. Վադիմ Սկոռովարդով, Ուզբեկստան՝ 613.9

 




Լրահոս