Քիչ առաջ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, ընթերցվեց դանակահարության մեջ մեղադրվող Արամ Ղազարյանի դատավճիռը, որով վերջինս դատապարտվեց 3 տարվա ազատազրկման:
Տեղեկացնենք, որ Արամ Ղազարյանը մեղադրվում է իր հարևանին` Արամ Ջանազյանին վիճաբանության ընթացքում դանակահարելու և առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ:
Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Նիստի ավարտին Ղազարյանի մայրը աղմուկ բարձրացրեց նիստերի դահլիճում` հարևաններին անառակ և անբարոյական կոչելով:
Ամբաստանյալի մայրը լացակումած գոռում էր, որ իր որդու «գլխին սարքել են»:
«Անառակ հարսիդ տիրություն արա՛, տունս քանդեցիք: Դե գնացե՛ք, հանգիստ ապրե՛ք ձեր համար, հանգիստ քնե՛ք, նենց քնեք, որ վեր չկենաք»,- գոռում էր մայրը: