Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի առողջական վիճակը շարունակում է անկայուն մնալ:
Չնայած նրան որ, թե´ Առողջապահության նախարարությունից, թե´ տարբեր գերատեսչություններից Արսենին օգնության ձեռք են մեկնում, միևնույն է, նրա մեջքի ցավը դեռ չի անցել, փսորիազի տարրերը մաշկի վրա նույնպես դեռ կան:
«Տղաս փորձում է բնականոն կյանքով ապրել, շարունակում է Հրազդանում անասնապահությամբ զբաղվել: Վարկեր ունենք մարելու, պիտի աշխատի, ի՞նչ անենք: Շատերն են օգնում այդ հարցում մեզ, բայց դե մեկ է, առանց աշխատելու չի լինի:
Վերջերս կովը հարվածել էր տղայիս ոտքին, տևական ժամանակ չէր կարողանում աշխատել, բայց դե հիմա կամաց-կամաց կազդուրվում է», – Armlur.am-ի հետ զրույցում անկեղծացավ Արսեն Խոջոյանի մայրը: