Ռեփեր Քանյե Ուեսթը պատրաստվում է եկեղեցի կառուցել իր և իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի համար:
Ըստ rosbalt.ru-ի տեղեկությունների՝ Ուեսթը ցանկանում է իր եկեղեցին կառուցել Բարսելոնայի հանրահայտ Սագրադա Ֆամիլիա տաճարի մոտիվներով:
Ասում են, որ տաճարի նախագծի համար Քանյեն պատրաստ է 5 մլն դոլար վճարել: Անհրաժեշտ գումարը ռեփերը պատրաստվում է հավաքել իր երկրպագուների նվիրատվությունների շնորհիվ: Նա մտադիր է եկեղեցում տեղադրել իր, Քիմի և փոքրիկ Նորտի պատկերները:
Երգիչն այդ կառույցը պատկերացնում է որպես հուշարձան իր և Քիմի համար: Նա ասում է, որ այդ վայրը բոլորը կուզենան այցելել, ինչպես Hollywood գրառումը կամ «Էմփայեր սթեյթ բիլդինգը»: