Բնապահպանության նախարարությունը՝ հայտնաբերված խախտումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 11-158.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.2 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում եւ հաշվարկվել է 8.9 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված` անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  8 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  գործի քննության  արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  111 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի վերահսկողության  բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված    մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար  կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 750.46 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւանի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար  կայացվել է 150 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 240 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի տարածքային բաժինների կողմից հայտնաբերված` մեքենայով  առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50հազարական դրամ գումարի վարչական տուգանքի  որոշումներ:

Արագածոտնի տարածքային  բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտումների համար  կայացվել է  150 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 1310.5  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի վերահսկողության  բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 1.24. մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի  տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրի պահպանության նորմերի խախտումների համար  կայացվել է  100 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 119.16  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի  տարածքային  բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար  կայացվել է  200 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 513  մլն դրամ ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման   երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Լոռու տարածքային բաժնի եւ ոստիկանության Լոռու մարզային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար   երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 128  հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ձկնագողության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երեւանի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի   որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 630 հազար դրամ գումար:




Լրահոս