Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պատրաստվում են Մալթա գնալ, որպեսզի սկսեն «Դեպի ծով» նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները:
Ջոլին հանդես կգա որպես ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր, ինչպես նաև` Փիթի նման կկատարի ֆիլմի հերոսներից մեկի դերը. տեղեկացնում է «Կինոաֆիշի»-ն:
Նոր կինոնկարի սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում: Դերասանուհին հարցազրույցներից մեկում ասել է, որ ֆիլմը նկարահանվելու է անկախ և փորձարարական ոճով, դերասանները շատ ազատություն կստանան և կկարողանան նոր արտահայտչամիջոցներ փորձել:
Նկարահանումները կսկսվեն հաջորդ շաբաթ և կավարտվեն նոյեմբերի 10-ին:
Դեկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում կցուցադրվի Ջոլիի երկրորդ ռեժիսորական աշխատանքը հանդիսացող «Անկոտրունը» ֆիլմը: Սպասվում է, որ զինվորական դրաման հավակնելու է «Օսկարի»: