
Ապրիլի 9-ին, ժամը 14.30-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ գյուղին հարակից գազալցակայանի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի նմանվող առարկաներ: Դեպքի վայր է մեկնել Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը հակագազի “РП-4” տիպի 5 ռեգեներատիվ փամփուշտներ են: