Չեչնիայի նախագան Ռամզան Կադիրովը լկտի սուտ է անվանել տեղեկատվությունն այն մասին, թե իբր հազարավոր մարդիկ հարցաքննվել են իր բջջային հեռախոսի կորստի հետ կապված: Նրա խոսքով՝ նախ՝ կորած հեռախոսը իրենը չի եղել. և երկրորդ՝ այն արդեն գտնվել է:
«Չեչնիայում համաշխարհային մասշտաբի իրադարձություն է: Այդ մասին ինչ-որ իրավապաշտպան կազմակերպության շնորհիվ գրում են տասնյակ և հարյուրավոր լրատվամիջոցներ:
Ողջ օրը ամբողջ աշխարհի լրագրողները զանգահարում են Գրոզնի: Բոլորին հետաքրքիր է, թե ինչպես է Ռամզան Կադիրովի հեռախոսը: Եվ բոլորը հարցնում են՝ գտնվեց արդյոք Կադիրովի հեռախոսը՝ փոխանակ հարցնեն՝ իսկ ճի՞շտ է, որ հեռախոսը կորել է» – գրել է «Ինստագրամում» Կադիրովը: