
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի 06.04.2012թ N 160-Ա հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է “խիստ նկատողություն”: Այս մասին հայտնեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից: Ըստ նախարարի հրամանի, Զոլյանը չի կատարել վերադասի հանձնարարականը, բացակայել է հանրապետությունից, այդ ընթացքում առանց լիազորված պետական մարմնի որոշման իր պարտականությունների կատարումը հանձնարարել է այլ անձի: