ՀՀԿ-ականներն այսօր նիստ են հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 20:00-ին, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը Գործադիր մարմնի նիստ է հրավիրել:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ականներին կուսակցության գրասենյակից հայտնել են, որ արձակուրդի մեջ գտնվող Սերժ Սարգսյանը ևս կմասնակցի նիստին:

Սակայն շատ կուսակցականներ չեն մասնակցի, քանի որ Հայաստանում չեն, ՀՀԿ-ն էլ չի պարտադրել շտապ վերադառնալ: Ըստ ամենայնի, ՀՀԿ վերնախավը կքննարկի Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումն ու դրա հետևանքները, քանի որ այդ իրադարձություններից հետո ԳՄ նիստ չի եղել:

Օրինակ՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնվում է իր երկրորդ հայրենիքում՝ Հունաստանում, և առայժմ չի պատրաստվում վերադաառնալ:




Լրահոս