Ֆերգյուսոնում ոստիկանները ևս մեկ սևամորթի են սպանել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում ևս մեկ սևամորթ տղայի սպանություն է կատարվել ընդամենը 7 կմ հեռավորությյան վրա այն վայրից, որտեղ գնդակահարել էին 18-ամյա Մայքլ Բրաունին:

Այս անգամ ոստիկանների զոհ է դարձել 23-ամյա տղամարդը: Նա վազքով խանութ է մտել՝ դանակը ձեռքին, որոշ մանր ապրանքներ գողացել, ապա՝ անձամբ խնդրել ոստիկանների կանչել: Երբ ոստիկանները ժամանել են, նա սկսել է դանակը թափահարել և բղավել, որ իր վրա կրակեն: Ոստիկանները ստիպված կրակ են բացել: Տղամարդը տեղում մահացել է:

Վերջինիս զոհվելու տեղում՝ հենց ճանապարհի վրա, մարդիկ սկսել են ծաղիկներ դնել:

«Այսօր մենք բոլորս Մայքլ Բրաուն ենք: Նույնիսկ կարևոր չէ, թե դու որ ռասային ես պատկանում: Մեզ բոլորիս այստեղ ճնշում են», – ասել է ծաղիկներ բերած տեղացի կանանցից մեկը:

Ֆերգյուսոնը չի հանդարտվում: Մարդիկ շարունակում են բողոքել: Լուրջ բախումներ գիշերը չեն եղել, որովհետև սադրանքները կասեցրել են հենց իրենք տեղաբնակները: Սակայն մանր միջադեպեր եղել են, ոստիկանները ստիպված են եղել հատուկ միջոցնր կիրառել. տեղեկացնում է «Վեստի»-ն:

o_996161
o_996045




Լրահոս