ՀՀ վերահսկչի պալատի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է երեկ՝ ապրիլի 9-ին ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հնչեցրած տեսակետը։ Մասնավորապես, Ռուստամյանն ասել էր. “Ի՞նչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում՝ նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունիցե։ Ներկայացնում ենք Վերահսկիչ պալատի պարզաբանումը ստորև.Վերահսկիչ պալատը իր գործունեության չորս տարիների ընթացքում որևէ պատվեր, որևէ մեկի կողմից չի կատարել: Հանրապետության նախագահը երբևիցե չի միջամտել վերահսկիչ պալատի աշխատանքներին և որևէ պատվեր Վերահսկիչ պալատին չի իջեցրել: Վերահսկիչ պալատը անկախ կառույց է, ինչպես աշխարհի բոլոր վերահսկիչ պալատները: ՎՊ-ի տարեկան ծրագիրը հաստատում է ՀՀ Ազգային ժողովը` համաձայն , Վերահսկիչ պալատի մասին” ՀՀ օրենքի: ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ներկայացուցիչներն, ի դեպ, միշտ կողմ են քվեարկել ընդունված ծրագրերին: Վերահսկիչ պալատի չորս տարվա կատարած վերահսկողության արդյունքների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները հրապարակվել են և բոլորը տեղադրված են պալատի պաշտոնական կայքում: Վերահսկիչ պալատը հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը և զերծ մնալով հնարավոր քաղաքական շահարկումներից ժամանակավորապես` մինչև հունիսի մեկը, դադարեցրել է վերահսկողությունը և հանդես չի գա հրապարակային հայտարարություններով:
Վերահսկիչ պալատի պարզաբանումը Արմեն Ռուստամյանի տեսակետի վերաբերյալ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ