ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ապրած թաղամասում ՕԵԿ-ը որպես ընտրակաշառք հեռախոսներ է բաժանում, իսկ ՀՀԿ-ն՝ ի դեմս ՍԱՍ-ի Արտակի, տարածքում ասֆալտապատում է իրականացնում. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արամ Մանուկյանը՝ հերքելով այն լուրերը, որ ՀԱԿ-ի կողմից թիվ 10 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Սարիբեկ Սուքիասյանը ընտրակաշառքներ է բաժանում:Անդրադառնալով ընտրական գործընթացներին՝ նա նշեց, որ թիվ 4 ընտրատարածքում ինքը ոչ մի մրցակից չունի: “Ես հարգում եմ բոլորին, սակայն նրանց մրցակից չեմ համարում: Ես թիվ 4-ում շատ ուժեղ եմ, ունեմ հրաշալի համակարգված թիմ և կազմակերպված ընտրազանգված, դրա համար էլ հաղթելու մեծ հավակնություններ ունեմ: Միաժամանակ իմ նպատակը մանդատ ունենալը չէ, այլ նույն այդ մանդատը խորհրդարանում գործածելով՝ իշխանություններից ժամանակից շուտ ազատվելը: Ընտրողները պետք է ձայն տան ՀԱԿ-ին՝ հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը: Բնական է, որ ինձ ձայն չեն տա կաշառվողները, հիասթափվածներն ու հուսալքվածները: Գուցե ձայներ չտան նաև մեզանից ջարդուփշուր, ավելի ռադիկալ քայլեր սպասողները: Օրինակ՝ Լֆիկն ու Վարդանիկն ինձ ինչո՞ւ պետք է ձայն տան”,- հարց հնչեցրեց Արամ Մանուկյանը:Նրա խոսքով՝ բացի Սերժ Սարգսյանից և ՀՀԿ-ից՝ որևէ մեկը ՀԱԿ-ի թիրախը չի լինելու. ՀԱԿ-ի պայքարը լինելու է նրանց դեմ: “Մարդիկ չպետք է ձայն տան վերջիններին. սա նաև մեր կարգախոսներից մեկն է”,- ասաց նա:Ամփոփելով՝ ՀՀՇ վարչության նախագահն իր ընտրողներին հորդորեց. “Դուխներդ տեղը պահեք, վստահ եմ, որ ՀՀԿ-ի օգտին չեք քվեարկելու և համարձակ՝ ձեզ այս երկրի տերն եք զգալու”:
Ես հարգում եմ բոլորին, սակայն մրցակից չեմ համարում.Արամ Մանուկյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ