Իրաքում եզդի ժողովրդի հանդեպ այս օրերին տեղի ունեցող արյունոտ սպանդի վերաբերյալ մեր պետական կառույցները, հասարակական և քաղաքական շրջանակներն արդեն հասցրել են խիստ որոշակի և միասնական գնահատական տալ և խիստ որոշակի վերաբերմունք արտահայտել:
Armlur.am-ն այսօր փորձեց երևանցիների վերաբերմունքը ճշտել եզդիների ցեղասպանության մասին: Հարցադրումը շատերին էր զարմացնում: Մարդիկ նշում էին, որ ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի վերաբերմունքն այլ կերպ, քան խիստ դատապարտող, չի կարող լինել:
Մեր զրուցակիցները, թեև կողմ էին Իրաքի եզդիներին հումանիտար օգնություն հատկացնելուն, բայց և ընդգծում էին, որ մեր երկրի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, և Հայաստանը նույնպես մշտական օգնության կարիք ունի: