Արամ Մանուկյանը չի կարողանում ենթաշտաբ վարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արամ Մանուկյանն այսօր ևս հայտարարել է, որ իր ընտրատարածքում, որը ներառում է Արաբկիր համայնքը, չի կարողանում նախընտրական ենթաշտաբ գտնել և ստիպված է այլընտրանքային տարբերակով լուծել այդ հարցը։Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Արամ Մանուկյանն ասաց, որ ենթաշտաբ չի կարողանում գտնել, քանզի բոլորը հրաժարվում են իրենց տարածք տրամադրել: Ուստի որոշել են որպես շտաբ օգտագործել իրենց համակիրների բնակարանները։ “Ես տարածքներ չկարողացա վարձել ենթաշտաբի համար, ոչ մի ենթաշտաբ չունեմ, որովհետև բոլոր մասնավոր սեփականատերերը, հրաժարվեցին, երբ իմացան, որ ՀԱԿ-ի շտաբ է լինելու: Սկզբում բոլորը համաձայնում էին, իհարկե փողով, հետո մերժում”,- ասաց նա: Արամ Մանուկյանը շարունակեց, որ հանրապետականներից մեկի այն հայտարարությանը, թե հավանաբար անվճար տարածք են ուզում, դրա համար էլ չեն գտնում, ճիշտ չէ: Իր ասածները հիմնավորելու համար խնդրեց բոլոր այն տարածքներում, որտեղ գրված է , որ տրվում է վարձով, զանգեն և հարցնեն, թե ՀԱԿ-ը ձեզ դիմել է վարձելու նպատակով, թե ոչ:”Անգամ մոտիկ մարդիկ, ասում են ,ներող կլինեք, բայց հերներս կանիծեն, ուզում եք տնից տեղից զրկվե՞նքե”,- նշեց նա: 
Արամ Մանուկյանը հատկապես զվարճալի համարեց այն, որ իրենց մերժել է նույնիսկ Գևորգ Արզումանյանը, որի տարածքն արդեն 17 տարի է ՀԱԿ-ի կենտրոնական շտաբներից էր:”Իշխանությունները գաղտնի, սակայն հստակ ճնշում են գործում թաղապետարանի միջոցով, որպեսզի մենք ձևակերպված տարածք չունենանք, բայց մեր թիմն ավելի մարտականորեն է (տրամադրված), և վաղվանից բոլոր մեր համակիրների տները կդարձնենք շտաբներ”,- ընդդիմադիր թեկնածուն։Արամ Մանուկյանի խոսքով՝ ինքն արդեն տասնյակ այդպիսի առաջարկներ է ստացել, որոնք սիրով ընդունել է:




Լրահոս