Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլերը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձել էր նրան տանել իր շարքերը՝ առաջարկելով նրան շքեղ պայմանագիր, սակայն բացասական պատասխան էր ստացել:
Լուի վան Գալի թիմը կազմի ուժեղացման կարիք ունի. Պրեմիեր լիգայի առաջին խաղում պարտություն էր կրել «Սուոնսի»-ից:
«Ես հասկանում էի, որ եթե համաձայնվեի այդ տեղափոխությանը, կկարողանայի վաստակել ավելի: Այն փողերը, որոնք ինձ առաջարկում էին միջազգային ակումբները, աստղաբաշխական էին: Բայց «Բավարիա»-ն իմ ակումբն է, այնտեղից հեռանալ ես չեմ պատրաստվում»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Գերմանիայի հավաքականի համար հաղթական աշխարհի առաջնության ժամանակ Մյուլերը խփել էր 5 գնդակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: