Առաջին մարզումից հետո վախենում էի թիմակիցներիս հետ գնալ հանդերձարան. Մեսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հիշել է, թե ինչպես է պայմանագիր կնքել ակումբի հետ: Նշենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի հետ առաջին պայմանագիրը ստորագրել է 13 տարեկան հասակում:

«Այստեղ տեղափոխվել եմ շատ վաղ հասակում ու ձևավորվել որպես մարդ: Կես տարի խաղացել եմ առանց որևէ բյուրոկրատական քաշքշուկների: Առաջին խաղից առաջ վնասվածք ստացա: Շատ բարդ ժամանակներ էին:

Առաջին մարզումից հետո վախենում էի թիմակիցներիս հետ գնալ հանդերձարան: Երբ հայտնվեցի այնտեղ, արգենտինական փորձից հետո ինձ ամեն ինչ զարմացրեց»,- նշել է Մեսսին:




Լրահոս