Ա. Զոհրաբյան. Հայաստանում փողը հայտարարվեց Աստված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Թռչկան” քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կազմակերպեց բնապահպանական համաժողով` նվիրված Հայաստանի բնապահպանական խնդիրներին:Նախաձեռնության անդամ Ապրես Զոհրաբյանը իր խոսքում նշեց, որ իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված, և կապիտալիզմն սկսեց գաղութացման կամ էկոգաղութացման գործընթացը:
Համաժողովի ընթացքում Գագիկ Սուխուդյանի առաջարկով բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի ոչնչացված անտառների, Սևանում այլևս գոյություն չունեցող իշխանի, ինչպես նաև մարդու գործունեության հետևանքով բնության ոչնչացված բոլոր մասնիկների հիշատակը:Համաժողովի ընթացքում կայացավ նաև “Ապրելու իրավունք” գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է Առլեն Շահվերդյանը: Նա ներկաներին տեղեկացրեց, որ գրքի առանձնահատկություններից մեկը գիտական նյութի մատչելի վերարտադրումն է գեղարվեստական տարրերով: Նա նշեց, որ գրքում ինքը ցանկացել է բոլորի ուշադրությունը կենտրոնացնել կովկասյան ընձառյուծի վրա, որի գոյությունը վտանգի տակ է:




Լրահոս