Սպորտի նախարարն ամփոփեց իր 100-օրյա գործունեությունը. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանն իր պաշտոնավարման 100-րդ օրը լրանալու կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսն անցկացրեց գործնական մթնոլորտում. գրում է aravot.am-ը:

Եռամսյակի ընթացքում իր ղեկավարած ոլորտում կատարված աշխատանքների տեղեկագրությունը նախապես բաժանվել էր լրագրողներին այն նպատակով, որպեսզի վերջիններս նախապես ծանոթանալով ավելի շատ ու կոնկրետ հարցեր ուղղեին իրեն: Իսկ մինչ այդ, Գաբրիել Ղազարյանն առանձնացրեց կատարված եւ կատարվելիք աշխատանքների այն գլխավոր ուղղությունները, որոնք ինքը համարում է առանցքային եւ արդեն զբաղվում է դրանց իրագործմամբ:

«Առաջնահերթ ուզում եմ առանձնացնել հասարակության մեջ ֆիզիկական կուլտուրայի եւ մասսայական սպորտի դերն ու ակտիվ քարոզելու անհրաժեշտությունը, որից բխում են արդեն կոնկրետ գործունեության ծրագրերը: Այս առումով հակիրճ բերեմ ընդամենը մեկ օրինակ: Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ մենք շաբաթը մեկ կամ երկու անգամ Ազատության հրապարակում հանրությանը ներկայացնելու ենք որեւէ մարզաձեւ, որպեսզի թե ծնողները, թե երեխաները պատկերացում կազմեն դրանց մասին եւ կողմնորոշվել-ընտրություն կատարելու հնարավորություն ունենան:

Մեզ ամենաշատը հուզող հարցերի շարքում առաջնային են հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման եւ նախադպրոցական հաստատություններում մանուկների ֆիզիկական դաստիարակության կազմակերպման խնդիրները: Առանց իմ ասելու էլ բոլորդ գիտեք, որ հանրակրթական դպրոցների մեծ մասում ֆիզիկական կուլտուրա առարկայի նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, անլուրջ է: Մենք ԿԳՆ հետ արդեն պայմանավորվել ենք` ստեղծել մի հանձնաժողով կամ հանձնախումբ, անվանումը կարեւոր չէ, որն զբաղվելու է այդ խնդրի ամենալուրջ ու մանրակրկիտ ուսումնասիրությամբ:

Նախարարությունը սկսել է ուշադրության կենտրոնում պահել իր ենթակայությամբ գործող մարզադպրոցների աշխատանքը: Դրա համար ՄԴ-ներին կից ստեղծվում են խորհուրդներ, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն կոլեգիալ, այլ ոչ թե մեկ մարդու, ասենք, տնօրենի ցանկությամբ ու միանձնյա որոշմամբ: Սա, վստահ եմ, կնպաստի մարզադպրոցների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը», – ասաց Գաբրիել Ղազարյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս