
Օգոստոսի 21-ին՝ ժամը 16-ին, տեղի կունենա Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի հանրակրթական դպրոցի երկու վերանորոգված դասարանների բացումը: Արարողությանը կմասնակցեն Արմավիրի մարզպետը, ՀՄԱԿ-ի մի խումբ անդամներ, գիւղի բնակիչներ և հյուրեր:
Իրանի Հայ Մշակութային Արարատ Կազմակերպությունը իր 70 ամյակի առիթով
նախաձեռնել է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի հանրակրթական դպրոցի երկու
դասարանի վերանորոգումը: Աշխատանքներին նյութականից բացի, իրենց գործնական մասնակցությունն են բերել ՀՄԱԿ-ի 10 կամավոր սկաուտներ։
Դպրոցն ունի 14 դասարան, որոնցից 6-ը վերջին տարիների ընթացքում մասամբ վերանորոգվել էին։ Դպրոցում սովորում է 288 աշակերտ:
Օգոստոսի 19-ին ՀՄԱԿ-ի սկաուտներին այցելեցին «Հայաստանի մանուկներ հիմնադրամ Children of Armenia Fund – COAF»-ի կամավոր երեխաները, որոնք միանալով սկաուտներին, աջակցեցին վերանորագման աշխատանքներին:
Նախատեսված է նաև գեղարվեստական ծրագիր: