ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Ներկայացված է նաև Հայաստանում առկա միջին ամսական անվանական աշխատավարձի չափը: Ըստ այդ ցուցանիշների՝ 2014-ի հունվար-հուլիսի արդյունքներով` աշխատավարձը բարձրացել է 7,4 տոկոսով և կազմել 163 հազար դրամ: Պետական սեկտորի համար այն կազմել է 142.055 դրամ, իսկ ոչ պետական սեկտորի՝ 194.589 դրամ:
Ըստ այդմ՝ մասնավոր սեկտորի աշխատավարձն աճել է 8.9 տոկոսով, պետականինը՝ 6:
Ներկայացնենք նաև միջին աշխատավարձն առանձին ամիսների ընթացքում:
Մայիս՝ 163. 144 դրամ
Պետական՝ 139.696 դրամ
Ոչ պետական՝ 196,132 դրամ
Հունիս՝ 163.737 դրամ
Պետական՝ 142. 718 դրամ
Ոչ պետական՝ 200. 156
Հուլիս՝ 179.717 դրամ
Պետական՝ 160. 272
Ոչ պետական՝ 206. 772