Երիտասարդ տարիքում պատիս «Յուվենտուս»-ի նկարներն էի փակցնում. Ալեգրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլանո Ալեգրին խոստովանել է, որ երիտասարդ տարիքում անհանգստանում էր թուրինյան ակումբի համար այն պատճառով, որ այնտեղ խաղում էր հայտնի ֆրանսիացի կիսապաշտպան Միշել Պլատինին: Մասնագետը նաև ընդգծել է, որ ընթացիկ ժամանակաշրջանում ակումբը փորձում էր չկորցնել իր հիմնական լիդերներին:

«Ես եղե՞լ եմ «Յուվենտուս»-ի երկրպագու. ավելի շատ եղել եմ Միշել Պլատինիի երկրպագուն. այդ պատճառով էլ այն ժամանակ իմ սենյակի պատերին թուրինցիների նկարներն էին փակցված:

Ներկա պահին թիմը լավ է պատրաստված, բայց ոչ՝ 100 տոկոսով: Դա անհնար է, քանի որ աշխարհի առաջնության պատճառով մենք ուշ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: «Յուվենտուս»-ում բոլորը գտնվում են լավ մարզավիճակում:

Ինչո՞ւ Վիդալը չհեռացավ: Հենց սկզբից մենք ամեն ինչ պարզ որոշել էինք, որ չենք վաճառի խաղացողներ, և այդ հանգամանքի համար ես շատ ուրախ եմ: Ինչ վերաբերում է պոտենցիալ նորեկներին, մենք դեռ կտեսնենք, թե նրանք ինչ կարող են անել:

«Յուվենտուսն» ուշադիր հետևում է տրանսֆերային շուկային և. եթե լինի ակումբը հզորացնելու հնարավորություն, վստահ եմ՝ մենք հենց այդպես էլ կվարվենք», – նրա խոսքերն է մեջբերում Football Italia-ն:




Լրահոս