Չգիտեի, որ կինս հայտնել է իմ տեղափոխության մասին. Գարսիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զենիթ»-ի կիսապաշտպան Խավի Գարսիան պատմել է, թե տեղյակ չի եղել, որ իր կինը ժամանակից շուտ հայտարարել է իր՝ ռուսական ակումբ տեղափոխության մասին:

«Ես չգիտեի, որ իմ կինը համացանցի իր էջում գրել է իմ՝ «Զենիթ» տեղափոխության մասին: Բայց հիմա, երբ պայմանագիրը ստորագրված է, կարող եմ ասել, որ իմ կարիերայի այս հատվածը կլինի շատ հետաքրքիր ինչպես իմ, այնպես էլ ընտանիքիս և ընկերներիս համար»,-ասել է Գարսիան՝ «NTV»-ի եթերում:

Հիշեցնենք, որ Գարսիան սկսել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան Մադրիդի «Ռեալ»-ում, 2009-ին տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա», 2012-ին՝ «Մանչեսթեր Սիթի»: 2012-ին առաջին անգամ խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում:

«Ռեալ»-ի հետ Գարսիան հաղթել է Իսպանիայի սուպերգավաթը, պորտուգալական ակումբի հետ առաջնությունն ու Լիգայի գավաթը, իսկ «Մանսիթի»-ի հետ՝ Անգլիայի առաջնությունն ու լիգայի գավաթը:




Լրահոս