Աշտարակում ՀԱԿ-ի կազմակերպած հավաքը անօրինական է. ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հավաքը անօրինական է և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Այնուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել հավաքի անցկացմանը: Աջակցությունը տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ հավաքն ունի խաղաղ բնույթ և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները:  Միաժամանակ հայտարարում ենք, որ նախընտրական քարոզչության ժամանակ ևս հավաքների ազատությունն իրականացնելու և պաշտպանելու պայմաններն ու կարգը կարգավորվում է “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքով:




Լրահոս