«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրասիական տնտեսական միություն մտնելու գաղափարով ոգեւորված քաղաքական ուժերն ու գործարարները շտապում են «աչքալուսանք» տալ, թե մեզ համար լայն հնարավորություն է բացվելու դեպի ռուսական շուկա: Սակայն դատելով այսօր մեր երկրում առկա արտահանման եւ ներմուծման վիճակագրական տվյալներից, պետք է նկատել, որ ամենեւին էլ հուսադրող թվեր չկան:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը բոլոր առումներով նվազել է. արտահանումը պակասել է 9, ներկրումը՝ 3.1 տոկոսով: Ընդ որում, նվազել է Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ 6.4 տոկոսով, իսկ ներկրումն ավելացել է 1.4 տոկոսով:
Նվազել է ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը նաեւ Եվրամիության անդամ երկրների հետ. արտահանումը՝ 7, ներկրումը՝ 0.2 տոկոսով: Սրանք, թերեւս, համարվում են Հայաստանի հիմնական գործընկերները: Հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է փոխվի մեր երկրում մի քանի ամսվա ընթացքում, որ արտահանման ծավալներն աճեն»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։