Ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիները առանց վերնազգեստի ակցիա են կազմակերպել Կիեւի Սոֆիայի տաճարի զանգակատանը: Այս անգամ ակցիան կրել է ավելի շուտ հասարակական եւ իրավապաշտպանական, քան թե քաղաքական բնույթ: Femen-ը ելույթ է ունեցել հղիության արհեստական ընդհատումը արգելելու դեմ: Femen-ի հինգ ակտիվիստուհիներ բարձրացել են զանգակատան վրա եւ այնտեղ կախել են սեւ, յոթ մետրանոց մի պաստառ, որի վրա սպիտակ գրված է եղել : Թանգարանի պահակները կտրել են զանգակատունը շրջափակող շղթաները և ոստիկաններին ներս են թողել: Ակտիվիստուհիները եկեղեցուն եւ օրենսդիրներին խորհուդ են տալիս չխառնվել իրենց չվերաբերող գործերին: Եվ մատնանշում են անարդարությունը, որը երևում է ընդունված փաստաթղթում:
Femen-ցիները Սոֆիայի տաճարի զանգակատանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ