Տիգրան Սարգսյանն այցելել է Բեկոն պրոդուկտ ընկերություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է “Բեկոն պրոդուկտ” ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին և զարգացման ծրագրերին: Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկել է ոլորտում առկա խնդիրները: 
1995-ին հիմնադրված “Բեկոն պրոդուկտ”-ը սննդամթերքի որակի բարձրացման նպատակով հեղինակավոր “Schieler” ընկերությունից ձեռք է բերել նոր հոսքագծեր: Ընկերության գործարանի նոր մասնաշենքը կառուցվել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան: “Բեկոն պրոդուկտ”-ն այժմ ներդնում է HACCP (Hazard analysis and critical control point) միջազգային ստանդարտացման ծրագիրը, որի համաձայն վերահսկվում է արտադրության ողջ գործընթացը:Ընկերությունն ունի 97 աշխատակից, սակայն հոսքագծերի հզորությունները և գործարանի թողունակությունը հնարավորություն են տալիս քառապատկել արտադրական ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր: 
“Բեկոն պրոդուկտ”-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի մսամթերքի միության հետ, որի մասնագետների հսկողությամբ իրականացվում է համատեղ արտադրություն:




Լրահոս