Երիտասարդ դատավորների դժգոհությունը շարունակում է խորանալ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երիտասարդ դատավորների մոտ առկա դժգոհությունը շարունակում է խորանալ: Ու շատ դատավորներ պատրաստվում են անգամ լքել «կյանքի գնով» ձեռք բերած պաշտոնը:

Պատճառը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որը նախատեսում է նվազեցնել դատավորների կենսաթոշակները՝ նպաստելով միայն Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակի բարձրացմանը: Համաձայն ԱԺ ներկայացված նոր օրինագծի, նոր նշանակված դատավորները կամ երկու-երեք տարի պաշտոնավարողները կենսաթոշակ կստանան նոր օրենքի սահմանված կարգով եւ չափով, ինչը շատ քիչ է: Իսկ այն դատավորները, ովքեր 30 տարի է, ինչ պաշտոնավարում են, կշարունակեն պահպանել կենսաթոշակի այն չափը, որը կար նախկինում:

25-ից ավելի տարիների փորձ ունեցող դատավորներ այս նոր օրինագիծը համարում են «երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ որոշում եւ խիստ վրդովված լինելով իրենց վերադասներից, անգամ չեն էլ ուզում անդրադառնալ օրինագծին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս