Օգոստոսի 20-ին` ժամը 22.58-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի 24/30 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1993 թ. ծնված Հ. Հ.-ը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 17.21-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է հոսպիտալացվել Երևան քաղաքի Ավան Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/6 շենքի բնակարաններից մեկի բնակիչ` 1983 թ. ծնված Ա. Պ.-ը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: