Արթուր Սաքունցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի դատական նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի հետաձգվեց “Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” հասարակական կազմակերպությունն ընդդեմ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ դատական նիստը: Հիշեցնենք, որ իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր արտահայտությունները, որոնք, ըստ կազմակերպության, զրպարտություն են։ Կազմակերպությունը դատարանից նաև պահանջում է ոստիկանապետից բռնագանձել խորհրդանշական 10 ՀՀ դրամ` իրավապաշտպան կազմակերպությանը և ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած` ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի մայիսի 11-ին:
 
 




Լրահոս