Վրաստանում սողանքի հետևանքները կվերացվեն 10 օրում. փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ Դարյալի լեռնանցքում սողանք է տեղի ունեցել, որի տակ է հայտնվել մի քանի ավտոմեքենա: Մինչ այժմ անհետ կորած է համարվում 7 մարդ:

Տարերային աղետի պատճառով փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը. տեղեկացնում է վրացական apsny.ge կայքը:

«Սողանքի վայրում աշխատում է հատուկ տեխնիկան, աշխատանքները տարվում են 24-ժամյա ռեժիմով: Մեր գլխավոր խնդիրը մնում է կորածների որոնումը», – ասել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոիշվիլին:

Սողանքի պատճառով դադարեցվել է լեռնանցքում «ԴարյալԳԷՍ»-ի շինարարությունը: Ինչպես տեղեկացրել է փոխնախարարը, այն կվերսկսվի առավելագույնը 10 օրից:
«Մաքսիմում տաս օր, և ամեն բան կվերադառնա սովորական ռեժիմի», – հայտարարել է Էլոիշվիլին:

Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, «Վերին Լարս» անցակետի մոտ կուտակվել է 36 բեռնատար:

Փրկարարները մտավախություն ունեն, որ սողանքի պատճառով կարող է փակվել Թերեք գետի հունը, ինչը կհանգեցնի Հյուսիսային Օսիայի բարձրադիր գյուղերի՝ ջրի տակ անցնելուն:




Լրահոս