
Աջափնյակ համայնքի Ա. Սարգսյան փողոցում երեկ առավոտյան մի տղամարդ դանակահարել է մի կնոջ:Ինչպես հայտնի է, զույգը թեժ բանավիճել է փողոցում, ինչից հետո զայրացած տղամարդը ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել տիկնոջը: Րոպեներ անց վերջինիս դեպքի վայրից տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն: Իսկ դանակահարողին բերման են ենթարկել ոստիկանության Աջափնյակի բաժին: Պարզվել է, որ Ֆրունզե Բարոյան անուն-ազգանունով այդ տղամարդն իր նախկին կնոջն է դանակահարել կենցաղային վեճի պատճառով: