Այսօր Կառավարության նիստում որոշում կայացվեց 100 հազար դոլարին համարժեք դրամ տրամադրել տուժած եզդի բնակիչներին:
«Իրաքում ներքաղաքական բախումների արդյունքում տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 100000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին», – նշված է որոշման մեջ: