Քիչ առաջ Երեւանի երկաթուղային կայարանի հարակից “Սասունցի Դավիթ” հրապարակում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական հանդիպումը տեղի բնակչության հետ: Մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան եւ ՀՀԿ անդամները կժամանեին կայարանամերձ հրապարակ, սկսվեց համերգային շոու-ծրագիր, որը վարում են հայտնի շոումեններ, “Արմենիա” հեռուստաընկերության հեռուստահաղորդավարներ Արմեն Պետրոսյանը (Մենչ) եւ Գրիգոր Դանիելյանը: Հավաքվածների համար “Արծիվ Սլացիր Տաճկահայաստան” երգը կատարեց ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո)։ Կերգի նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը: Կայարանամերձ հրապարակում հավաքվել են բազմաթիվ բնակիչներ, որոնք ծածանում են ՀՀ–ի եւ ՀՀԿ-ի դրոշները:
ՀՀԿ-Ն քարոզարշավը սկսեց համերգային շոու-ծրագով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ