«Գործազրկության նպաստը վերացավ, բարձրացավ պաշտոնյաների աշխատավարձը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2014 թվականին վերացավ գործազրկության 18000 դրամ նպաստը, բայց հետագայում մի քանի անգամ բարձրացավ բարձր պաշտոնյաների աշխատավարձը:

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է հղել ՀՀ սոցապնախար Արտեմ Ասատրյանին, որում գրված է.

Գործազուրկները զրկվեցին նույնիսկ այդ չնչին պետական օժանդակությունից, նրանց վիճակը հասկանալու համար բոլորովին երևակայություն պետք չէ ունենալ: Սոցապ նախարարության ենթակայությամբ գործում են, այսպես կոչված, աշխատանքի զբաղվածության կենտրոններ, որոնցից շատ դժգոհ է հասարակությունը:

Այդ կենտրոնները տիրապետում են թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությանը, որը պետք է ծառայեցվի իր նպատակին:

Նամակով ինձ են դիմել Մասիսի բնակիչներն այն մասին, որ իրենց զբաղվածության կենտրոնը բոլորովին չի ծառայում այս նպատակին և կոռուպցիոն երևույթներ են նկատել:

Հարգելի՛ պարոն նախարար, խնդրում եմ ստուգել այս տեղեկությունն ու
ձեռնարկել լրջագույն միջոցներ այդ կենտրոնների արդյունավետ
գործունեությունն ապահովելու ու կոռուպցիոն երևույթները բացառելու համար:




Լրահոս