![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/10//21858.jpg)
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ Ազգային ժողովի ապրիլի 10-ի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: “ԱԺ կանոնակարգ” օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չապահովվեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարեց չկայացած: