Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնին անհանգստացնում է այն փաստը, որ Վրաստանի կառավարությունն անհրաժեշտ կոշտ դիրքորոշում չի դրսևորում Ռուսաստանի հանդեպ՝ Ուկրաինայի դեպքերի հետ կապված: Այս մասին նա հայտարարել է «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:
«Ինձ անհանգստացնում է այն, որ Վրաստանը կարող է մտերմանալ Ռուսաստանի հետ: Կառարավությունը չի դատապարտել Պուտինի գործողություններն Արևելյան Ուկրաինայում: Դա աներևակայելի է, դա անընդունելի է ինձ համար», – մեջբերում է Մակքեյնին Грузия Online-ը:
Սենատորը խոսել է նաև Վրաստանում իրավական գործընթացների մասին: Նա ասել է, որ հիասթափված է իշխանությունների գործողություններից և հավելել՝ այդ գործընթացները կանդրադառնան վրաց-ամերիկյան հարաբերությունների վրա: