Արմեն Երիցյանը՝ Վրաստանում տեղի ունեցած սողանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից տեղեկություններ ճշտեց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ներկայիս վիճակի մասին: Նախարարը նշեց, որ դեպքի մասին իրեն զեկուցվել է գիշերը, փակվել է նաև ՀՀ եկող գազը, և հիմա աշխատանքներ են տարվում ճանապարհը բացելու համար:

«Մեզ համար կարևոր է՝ ճշտեք, թե երբ կբացվի ճանապարհը»,-ընդգծեց վարչապետը: Նա կառավարության անդամներին հիշեցրեց, որ այսօր հյուրընկալվելու է Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը:

Նա հայտարարեց, որ հարկ եղած դեպքում կդիմի վրացի գործընկերոջը՝ այս հարցում աջակցություն ստանալու համար, քանի որ նախորդ դեպքում, երբ այդ ճանապարհը փակվել էր, տնտեսական առումով խնդիրներ էին առաջացել:

Երիցյանն անդրադարձավ նաև Ալավերդու դեպքին, քանի որ գիշերն այնտեղ ճանապարհը միակողմանի փակվել էր, իսկ այժմ ճանապարհը բաց է, քարաթափման վտանգ կա, ուստի՝ համապատասխան աշխատանքներ են տարվում:




Լրահոս