
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Չիատուրա քաղաքից հարավ-արևմուտք (Իմերեթի տարածաշրջան, արևմտյան Վրաստան):
Սեյսմոլոգիայի կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ:
Ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում. տեղեկացնում է apsny.ge-ն: