Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում ձերբակալված Սիեթլի 27-ամյա բնակիչ Ալի Մուհամմեդ Բրաունը չորեքշաբթի խոստովանել է 4 ամերիկացու կանխամտածված սպանության մասին՝ անվանելով դա վրեժ ԱՄՆ-ի իշխանությունների դեմ՝ Մերձավոր Արևելքում նրանց քաղաքականության դիմաց:
Ինչպես տեղեկացրել է Los Angeles Times-ը, հանցագործը երեք տղամարդու է գնդակահարել Վաշինգտոնում, ինչից հետո փախել է Նյու Ջերսի, որտեղ սպանել է 19-ամյա ուսանողին:
Հետաքննության փաստաթղթերում նշվում է, որ Բրաունը կտտանքների է ենթարկել իր զոհերին:
Տղամարդն իր վրա է վերցրել պատասխանատվությունն այդ սպանություններից յուրաքանչյուրի համար՝ հայտարարելով, որ դա իր պատասխանն էր Սիրիայում, Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի գործողությունների համար: Հանցագործությունները կատարվել են 2014թ. ապրիլից հուլիս ընկած ժամանակաշրջանում:
Դատախազները մտադիր են Բրաունի համար որպես խափանման միջոց մահապատիժ պահանջել: