Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը, կառավարության այսօրվա որոշմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կհանձնվի Պաշտպանության նախարարությանը` որպես գույք պարտքի դիմաց ՝ կառավարության միջոցառումների շրջանակում: Որոշման նախագիծն այսօր ներկայացվեց կառավարության նիստում և նշվեց, որ այս առաջարկը եղել է ԴԱՀԿ-ի կողմից:
Armlur.am -ը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ սեփականատեր հանդիսացող Բորիս Մուրադյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ կարծիք ունեն կառավարության կողմից ընդունված այս որոշման վերավերյալ:
«Մենք դեմ ենք այս որոշմանը, քանի որ պատմամշակութային օբյեկտը չի կարող լինել ՊՆ հաշվեկշռում: Մենք բողոքարկելու ենք այդ որոշումը: Անշուշտ, դեմ ենք նման տեսակետին ու որոշմանը»,- ասաց Բորիս Մուրադյանը: