Նյու Յորքում չորեքշաբթի ակտիվիստները Մանհեթենի կամուրջից կախել են Պաղեստինի ահռելի դրոշը՝ ի նշան բողոքի Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող օպերացիայի: Դրոշը կախված է մնացել մոտ կես ժամ, այնուհետև այն հանել են ոստիկանները:
Դրոշի վրա գրված է եղել. «Գազան մեր սրտերում է, բոյկոտ, օտարացում, պատժամիջոցներ»: Քաղաքի իշխանությունների տեղեկություններով՝ ավելի վաղ այդ օրը Նյու Յորքում մի քանի հարյուր ցուցարարներ երթ են կազմակերպել՝ ի նշան բողոքի Գազայում Իսրայելի գործողությունների դեմ: Ցուցարարներն անցել են Բրուքլինյան կամրջով, որը գտնվում է Մանհեթենից ոչ հեռու:
Վերջին շաբաթվա ընթացքում Նյու Յորքում այլ ցույցեր էլ են անցկացվել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ: Ամենամարդաշատ ակցիաներից մեկը եղել է հուլիսին «Թայմս սքուերում» կազմակերպված ցույցը, որին մասնակցել է 2,500 մարդ. տեղեկացնոմ է ИТАР-ТАСС-ը: