Մշակութային տարածքի եվ տեխնոպարկի քաղաքում փողոցները անանցանելի են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հավանաբար քչերին է հայտնի, որ ՀՀ կառավարության կողմից 2012  թվականի  մարտի 1-ի նիստում  “Ոչ նյութական մշակութային ժառանգության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն ՀՀ Շիրակի մարզի  Գյումրի քաղաքը նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական/ մշակութային տարածք է ճանաչվել: Նույն որոշման մեջ` որպես պատճառաբանություն մասնավորապես ասվում է. “Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ այսօր էլ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները:  Քաղաքը նախախորհրդային շրջանում համարվել է Կովկասի արհեստագործական կենտրոններից մեկը, որտեղ արհեստավորների թիվը կազմել է ավելի քան 5 հազար մարդ: Առանձնապես տարածված էին շինարարական, մետաղամշակման արհեստները, ատաղձագործությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, պղնձագործությունը, դարբնությունը, ոսկերչությունը, անագագործությունը, արծաթագործությունը, կահույքագործությունը և այլն”: Այսօր մենք որոշեցինք մեր հերթական տեսանյութում անդրադառնալ Գյումրու կենտրոնական մասի քարուքանդ և անանցանելի վիճակում գտնվող տասնյակ փողոցներից երեքին` Մազմանյան, Լալայան և Շեդրինի փողոցներին, որոնք անգամ հետերկրաշարժյան տարիներին նման անմխիթար վիճակում չէին: 
Ակնկալում ենք, որ տեսանյութից հետևություններ կանեն նաև Գյումրին Հայաստանի հպարտություններից մեկը համարող իշխանությունները, ովքեր Գյումրիում միայն մեկ կարկատած փողոց գիտեն և քաղաքապետարան ու մարզպետարան այցելելիս դրանով են երթևեկում:




Լրահոս