Նախարարները սեպտեմբերի 1-ին կայցելեն դպրոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ մոտենում է Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը, և ավանդաբար կառավարության անդամները այցելում են տարբեր դպրոցներ՝ իրենց նախընտրությամբ: Նա առաջարկեց այս տարի ևս չխախտել այդ ավանդույթը:

«Կխնդրեմ նաև այս տարի, ձեր հանձնարարությամբ, մեր գործընկերները լինեն որևէ դպրոցում: Եթե նախարարության աջակցության կարիք լինի դպրոցի ընտրության կամ այցելության կազմակերպման հարցում, խնդրեմ»,- ասաց նա:

Վարչապետը հորդորեց բոլոր նախարարներին լինել դպրոցներում և հանձնարարեց Արմեն Աշոտյանին այցելությունները կազմակերպել այնպես, որ նախարարներին դպրոցներում դիմավորեն հավուր պատշաճի:




Լրահոս