ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովում գործող ճաշարանի աշխատակիցների իրական թիվը թաքցվում է, բացի այդ, այնտեղ այցելուներին ՀԴՄ կտրոն չի տրվում: Սրա վերաբերյալ մեր հարցմանն ԱԺ-ից հայտնեցին, թե հանրային սննդի գործունեությունն իրականացնում է «Դավիթ-Սարգիս Նավասարդյաններ» ՍՊԸ-ն, որի առնչությամբ հարցերին կարող է պատասխանել Պետեկամուտների կոմիտեն: ՀՀ կառավարությանն առընթեր այս մարմինն էլ պատասխանեց. «2011թ. հոկտեմբերից կազմակերպությունը հայտարարություն է ներկայացրել գործունեության դադարեցման մասին»: Այսինքն` համաձայն ՊԵԿ տրամադրած տեղեկության` ԱԺ-ում անցած տարվանից ճաշարանը չի գործում: Բայց բոլորին է հայտնի, որ ճաշարանը ոչ միայն գործում է, այլեւ այնտեղ 3 աշխատակիցներ սպասարկում են այցելուներին, մեկը մատուցող է, կա մեկ բանվոր, մի աման լվացող եւ երեք խոհարար` չհաշված ղեկավարությանը: Այսպիսով` փաստացի 9 հոգի ԱԺ ճաշարանում են աշխատում, սակայն ՍՊԸ-ն լուծարման մասին փաստաթուղթ է ներկայացրել պետությանը:




Լրահոս