Բելգիայի վարչապետից գողացված համակարգչում պետական գաղտնիքներ կային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոյի ծառայողական մեքենայից անհայտ անձինք գողացել են համակարգիչ, որում գաղտնի տեղեկատվություն է եղել Բելգիայի թագավորական ընտանիքի մասին, ինչպես նաև՝ փաստաթղթեր պետական ներքին քաղաքականության վերաբերյալ: Հանցագործությունը կատարվել էր երկրի մայրաքաղաքի կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, գողությունը կատարվել է երկուշաբթի երեկոյան, այն պահին, երբ թագավորության վարչապետի վարորդը հեռացել էր ավտոմեքենայից, որպեսզի մտնի մոտակա գրախանութ: Ինքը Դի Ռուպոն այդ պահին գտնվում էր բրյուսելյան ֆիթնես-կենտրոններից մեկում, ուր նա գնացել էր անմիջապես Եվրահանձնաժողով այցելելուց հետո:

Որպեսզի հասնեն մեքենայի բեռնախցին, ուր պահվում էին լափթոփն ու վարչապետի այլ իրեր, հանցագործները կոտրել են մեքենայի դուռն ու պատուհանները:




Լրահոս